211652_close_icon
views-count928 դիտում article-date 14:08 01-07-2019

Ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, 45-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» նռնակ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի՝ 61 և 7.62մմ տրամաչափի՝ 46 փամփուշտ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է անասնագոմի տանիքը մաքրելիս: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր