211652_close_icon
views-count5619 դիտում article-date 16:59 01-07-2019

Հուլիսի 2-5-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0718828001561974233546730.jpg[/img] Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0233173001561974244871154.jpg[/img]

Նմանատիպ նյութեր