211652_close_icon
views-count1594 դիտում article-date 12:39 01-07-2019

Ինդոնեզիայում ձերբակալվել է Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 25 կմ հեռավորության վրա գտնվող փոքր քաղաքում ձերբակալվել է Ասիայի հարավարևելյան հատվածում գործող «Ջեմաահ Իսլամիա» ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդ Պարա Վիջայանտոն, որը 16 տարի հետախուզման մեջ էր: Ինչպես հայտնում է [url=https://www.straitstimes.com/asia/se-asia/indonesia-arrests-jemaah-islamiah-leader-report]straitstimes[/url].com-ը, հիսունն անց տղամարդն Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդի դերը ստանձնել էր 2008թ., երբ նախկին ղեկավարը ձերբակալվել էր Մալայզիայում ու Ինդոնեզիա արտահանձնվել: Վիջայանտոյի ձերբակալությունից հետո, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նրա վարձակալած տանը, որտեղ հայտնաբերվել է զենք, ծայրահեղական գրականություն: Հայտնի է, որ տղամարդը Սիրիա մեկնելու մտադրություն է ունեցել: Աղբյուրը նկատում է, որ «Ջեմաահ Իսլամիա»-ն Ինդոնեզիայում իրականացված ամենաարյունալի ահաբեկչական հարձակման (իրագործվել է 2002թ., Բալիում՝ խլելով ավելի քան 200 մարդու կյանք) պատասխանատուն է:

Նմանատիպ նյութեր