211652_close_icon
views-count2188 դիտում article-date 11:20 01-07-2019

Տեխասում մասնավոր ինքնաթիռը վերելքի պահին բախվել է անգարին և կործանվել. կա 10 զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Դալաս քաղաքից ոչ հեռու գտնվող օդանավակայաններից մեկում մասնավոր ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով տասը մարդու՝ 2 օդաչուի և 8 ուղևորի մահվան պատճառ: Հայտնում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7198535/Small-plane-crash-starts-fire-Dallas-area-airport.html]Daily Mail[/url]-ը։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ Beechcraft BE-350 King Air երկշարժիչային օդանավը, որը դեպի Ֆլորիդա նահանգ էր մեկնում, բախվել է անգարին: Բախումը տեղի է ունեցել վերելքի պահին, այնուհետև հրդեհ է բռնկվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր