211652_close_icon
views-count1544 դիտում article-date 10:29 01-07-2019

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը բանակցային նոր փուլի սկիզբ կարող է դառնալ

Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը, որը 2018թ. ամռանից ի վեր արդեն երրորդն է, «պատմական» և «զարմանալի» է որակել: Հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2019/jul/]The Guardian[/url]-ը։ Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հյուսիսկորեական հողի վրա: «Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պատմական ձեռքսեղմում են ունեցել Փհանմունջոմում, ինչը զարմանալի իրադարձություն էր: Առաջնորդները համաձայնել են ապագայում սերտ կապի մեջ լինել և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով վերսկսել արդյունավետ երկխոսությունն ու առաջընթաց ապահովել»,- հայտնել է հյուսիսկորեական պետական [url=http://www.kcna.kp/kcna.user.special.getArticlePage.kcmsf;jsessionid=A19854B13121AA47C5E84EE0215E1F1C]KCNA[/url] լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև աննախադեպ վստահություն կա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին հայտնել է, որ բանակցային նոր փուլը կարող է սկսվել արդեն հուլիսին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցային գործընթացի առանցքային թեման Փհենյանի վիճահարույց միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը պահանջում է սառեցնել այն։

Նմանատիպ նյութեր