211652_close_icon
views-count6865 դիտում article-date 23:12 30-06-2019

Մինսկ-2019. Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Հովհաննես Բաչկովն է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը ոսկե մեդալ էր նվաճել 64 կգ քաշային կարգում: Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին «Դինամո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով եւ նվաճեց 11 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե:

Նմանատիպ նյութեր