211652_close_icon
views-count5779 դիտում article-date 21:19 30-06-2019

Նիկոլ Փաշինյան. Հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող բացառիկ համերգին: Համերգի ընթացքում վարչապետը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ միացմամբ ներկայացրել է համերգից մի հատված և կատարել հետևալ գրառումը: «Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում»: Նշենք, որ համերգին մասնակցում են նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր