211652_close_icon
views-count3419 դիտում article-date 19:53 30-06-2019

Հյուսիսկորեացի և ամերիկացի լրագրողների վիճաբանության ժամանակ տուժել է Թրամպի մամլո քարտուղարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ վիճաբանություն է սկսվել ամերիկացի և հյուսիսկորեացի լրագրողի միջև: Այդ կարճատև քաշքշուկի ընթացքում տուժել է Սպիտակ Տան մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մի քանի օր առաջ: Կադրերում երևում է, որ հյուսիսկորեացի լրագրողները փորձում են ԱՄՆ-ի նախագահի մամլո ծառայության աշխատակիցներին մի կողմ հրել, որպեսզի նկարահանումների համար ավելի հաջող տեղեր զբաղեցնեն: Այդ պահին այնտեղով անցնելիս է եղել Ստեֆանի Գրիշեմը և պատահաբար հայտնվելով վիճաբանության կենտրոնում, թեթև քերծվածքներ է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր