211652_close_icon
views-count5007 դիտում article-date 15:22 30-06-2019

Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել է առերեսում, հարցաքաննություններ, նրա անունը շահարկում են. պաշտպան. Tert.am

Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերսում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/30/karen-grigoryan/3038175]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ Կարեն Գրիգորյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Նշեմ, որ Կարեն Գրիգորյանին վերագրվող մեղադրանքը Գրիգորյանների ընտանիքին հետապնդելու գործողություններից մի մասնիկ է, սերիալի շարունակություն, բայց պետք է վերջ դնել այս ամենին, սերիալի կուլմինացիան անցել է»,-ընդգծեց նա: Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում իրական փաստեր չկան, նախաքննական մարմնի երևակայության արդյունքն է: «Նախաքննության փուլում շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց հիմնական և գլխավոր դիրքորոշումը հետեւյալն է՝ Կարեն Գրիգորյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, նրա անունը միտումնավոր շահարկում են»,-ընդգծեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/30/karen-grigoryan/3038175]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր