211652_close_icon
views-count12828 դիտում article-date 14:42 30-06-2019

Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում: Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է: Շնորհակալություն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիային, մասնավորապես՝ Նիցցա քաղաքին, անչափ թանկ նվերի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր