211652_close_icon
views-count19573 դիտում article-date 12:25 30-06-2019

Զբոսաշրջիկները պետք է իմանան. Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել

Սև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է մտցված: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ «Ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված։ Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում։ Կոչ ենք անում ծովում չլողալ»,-գրված է հաղորդագրության մեջ։ Կտրականապես արգելվում է փոքր երեխաներին առանց հսկողության թողնելը։ Ծովափի կարմիր դրոշակները նշանակում են, որ լողալու ժամանակավոր արգելք է սահմանված, և որ փրկարարների լրացուցիչ խումբ է մոբիլիզացվել։ Նրանք շրջում են ծովափին ու հանգստացողներին բարձրախոսի օգնությամբ մի քանի լեզուներով կոչ անում ողբերգական հետևանքներից խուսափելու համար պահպանել անվտանգության կանոնները։ Նշվում է, որ ծովում լողալն անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ փրկարարական դիտանոցներին սպիտակ դրոշներ հայտնվեն։

Նմանատիպ նյութեր