211652_close_icon
views-count2883 դիտում article-date 11:30 30-06-2019

Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այս մասին հայտնում է RBC-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեական թերակղզու ապառազմականացված գոտի էր այցելել, որտեղ որտեղ պետք է հանդիպեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Աղբյուրը տեղեկացնում է, որ Թրամփին դիմավորել և ուղեկցել էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահն իր հարավկորեացի պաշտոնակցի ուղեկցությամբ բարձրացել է դիտակետային հրապարակ, որտեղ ԱՄՆ զինվորականները բացատրել և ներկայացրել են նրան հյուսիսկորեական տարածքների ուղղությամբ երևացող վայրերը:

Նմանատիպ նյութեր