211652_close_icon
views-count2400 դիտում article-date 22:33 29-06-2019

Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Չալյանը 2։1 հաշվով հաղթել է մոլդովացի Իգոր Բեսլագային, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հունգարացի Տամաշ Լյորինցին։ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում ոսկե մեդալի համար պայքարելու է նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի։ Հունիսի 30-ին Ալեքսանյանը չեմպիոնի կոչումը կվիճարկի բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ, իսկ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Կուլինիչի հետ։

Նմանատիպ նյութեր