211652_close_icon
views-count5987 դիտում article-date 22:21 29-06-2019

Ղազախստանում նավթագործները արտասահմանցի գործընկերներին ծեծել են ղազախ աղջկա հետ «անվայել» լուսանկարի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի Թենգիզ հերթափոխային ավանում զանգվածային բախումներ են տեղի ունեցել Consolidated Contracting Engineering and Procurement S.A.L Offshore (CСЕР) ընկերության տեղացի և օտարերկրացի աշխատակիցների միջև: Պատճառը եղել է WhatsАpp մեսինջերում հրապարակված լուսանկարը, որը ղազախները համարել են վիրավորական: Լուսանկարում լիբիացի Էլի Դաուդը առջևի պլանում լուսանկարվել է ռացիան ձեռքին, իսկ կողքին կանգնած ղազախստանցի աղջիկը ցույց է տալիս լեզվի ծայրը: Լուսանկարում այնպիսի տպավորություն է, որ աղջիկը լիզում է ռացիայի անտենայի ծայրը: Առավոտյան Թենգիզի շինարարական գործարանում սկսել են արտասահմանցի աշխատակիցներին զանգվածաբար ծեծել: Իսկ ահա «Թենգիզշեվրոօյլ» ընկերության մամլո ծառայությունը հայտնել է, որ շինհրապարակում աշխատակիցների միջև տեղի է ունեցել միջանձնային բախում, որի արդյունքում մի քանի հոգի վնասվածք է ստացել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական զորքեր, որոնք իրավիճակը կայունացնելու նպատակով շրջափակել են տարածքը: Ղազախ աշխատակիցներից մեկը պատմել է, որ այնտեղ բազմաթիվ աշխատակիցներ դժգոհ են աշխատանքի անհավասար պայմաններից, այդ իսկ պատճառով լուսանկարի հրապարակումից հետո «անմիջապես դուրս են եկել բողոքի ակցիայի»: Նրա խոսքերով, ակցիային մասնակցել է մոտ 15 հազ. մարդ: Բոլոր արտասահմանցիներին շտապ էվակուացրել են շինարարական գործարանի և հարակից բոլոր օբյեկտներից ավտոբուսներով, որոնք բազմությունը քարկոծել է: Օտարերկրացիների կյանքին ոչինչ չի սպառնում, զոհեր չկան: Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ միջադեպը սպառված է: Ծեծկռտուք հրահրողների հանդեպ քրեական գործ է հարուցվել: Լուսանկարի հեղինակը, որի պատճառով էլ սկսվել էին անկարգությունները, տեսաուղերձում ներողություն է խնդրել Ղազախստանի ժողովրդից: Նա նշել է, որ իր արարքով ոչ մեկին չի ցանկացել վիրավորել և պարզապես գործընկերոջ հետ լուսանկար էր հրապարակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր