211652_close_icon
views-count1985 դիտում article-date 20:32 29-06-2019

ԱՄՆ-ը թույլատրել է Huawei-ին ձեռք բերել ամերիկյան արտադրանք

ԱՄՆ-ը չինական Huawei ընկերության թույլ կտա ձեռք բերել ամերիկյան արտադրության ապրանքներ: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարելէ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը: «Ամերիկյան ընկերությունները կարող են իրենց արտադրանքը վաճառել Huawei-ին: Մենք խոսում ենք արտադրանքի մասին, որը մեծ վտանգ չի սպառնում ազգային անվտանգությանը», ասել է Թրամպը՝ ճապոնական Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում: Թրամպը նաև նշել է, որ Սի Ցզինպինի բանակցությունների ընթացքում քննարկվել է ազգային անվտանգությունը ապահովելու հարցը: Թրամպը հայտարարել է, որ Huawei-ին սև ցուցակից հանելու հարցը կքննարկվի մոտ օրերս: «Վաղը կամ երեքշաբթի նիստ կկայանա, որտեղ կքննարկվի Huawei-ին սև ցուցակից հանելու հարցը», ասել է ամերիկյան առաջնորդը:

Նմանատիպ նյութեր