211652_close_icon
views-count5239 դիտում article-date 18:32 29-06-2019

Դուբայի ղեկավարի կինը փախել է Գերմանիա՝ վերցնելով խոշոր գումար

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի էմիրաթի կառավարիչ, շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի կինը փախել է երկրից՝ իր հետ վերցնելով 39 միլիոն դոլար: Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեյնը 11-ամյա դստեր և 7-ամյա զավակի հետ հեռացել է Գերմանիա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Հայա Գերմանիա փախչելիս հետը վերցրել է 39 մլն դոլար: Նշվում է, որ նա ամուսնալուծվելու համար փաստաթղթեր է ներկայացրել Այս առթիվ ԱՄԷ-ի և Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: Դուբայի ղեկավարը մի քանի անգամ դիմել է գերմանական իշխանություններին՝ պահանջելով իրեն հանձնել կնոջն ու երեխաներին, սակայն մերժում է ստացել:

Նմանատիպ նյութեր