211652_close_icon
views-count1846 դիտում article-date 16:19 29-06-2019

Մինսկի խմբի համանախագահները հանդպիել են ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին և Սլովակիայի ԱԳ նախարարարին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), հունիսի 27-28-ը Վիենայում և Բրատիսլավայում հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտգործնախարարար Միրոսլավ Լայչակի հետ: Եռանախագահները ներկայացրել են վերջերս տարածաշրջան կատարած իրենց այցի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Մոսկվայում, Վաշինգտոնում ունեցած հանդիպումների արդյունքները: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Համանախագահները կողմերին կոչ են անում լրացուցիչ մարդասիրական հստակ քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ խաղաղության, առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտն ամրապնդելու նպատակով:

Նմանատիպ նյութեր