211652_close_icon
views-count2471 դիտում article-date 15:53 29-06-2019

Ցնցման նոպաներ. Մերկելը խոսել է իր առողջության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է իր առողջության մասին, հաղորդում է [url=https://iz.ru/894153/2019-06-29/merkel-rasskazala-o-svoem-zdorove]iz.ru[/url]-ն: Գերմանիայի կանցլերը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20 գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ լուրջ առողջական խնդիրներ չունի, թեև վերջին շրջանում պաշտոնական միջոցառումների ժամանակ գրանցված ցնցումներին: «Վստահ եմ, որ ինչպես ի հայտ է եկել դա, այնպես էլ կանհետանա: Որևէ հատուկ բան չեմ կարող ասել»,- հայտնել է կանցլերը: Նա նաև նշել է, որ իրեն լավ է զգում: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելն ուժեղ ցնցվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ նա իր դողը ջրազրկմամբ էր բացատրել՝ ասելով, որ 3 բաժակ ջուր խմելուց հետո իր ինքնազգացողությունը բարելավվել է: Երկրորդ ցնցման դեպքը գրանցվել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր