211652_close_icon
views-count93842 դիտում article-date 15:27 29-06-2019

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցեց Ավելուկի փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հունիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ավանդույթներով հարուստ Վարդենիկ գյուղում տեղի ունեցավ Ավելուկի փառատոն, որի ժամանակ գործվելու է աշխարհի ամենաերկար ավելուկի հյոսքը։ Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Այս խորհրդանշական միջոցառման շրջանակում ցանկացողները մասնակցել են ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով հյուսելով այն։ Աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը գրանցվելու է «Հայկական Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Տեղում կազմակերպվել է նաև յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի շրջակա համայնքների և Հայաստանի այլ մարզերի ձեռներեցները հատուկ տաղավարներում հյուրերին ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը։ Այս պահին մեծ կաթսայի մեջ ավելուկ է պատրաստվում, որպեսզի տեղի ունենա համտես-հյուրասիրություն։ Ա․ Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետի և Վարդենիկ համայնքի ղեկավարի հետ շրջայց կատարեց նաև տաղավարներում։ Վարդենիկ գյուղում գործող խմորեղենի արտադրամասի «Տնական թխվածք» խմորեղենները և «Լիլի» սառը սուրճն ու թեյը "GAPE" ընկերության արտադրանքն են։ Երբ նոր էր հիմնադրվում ընկերությունը, շատերը թերահավատորեն էին մոտենում։ Սակայն վեց տարիների պատասխանատու և միահամուռ աշխատանքը տվեց սպասված արդյունք։ Այսօր ընկերության արտադրանքը վաճառվում է Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և այլ մարզերում` ապահովելով բարձր որակ։ Ընկերության գլխավոր նպատակը մաքուր և բնական արտադրանքն է, որով էլ պայմանավորված է խմորեղենների և սուրճի, թեյի բարձր որակը։ Շատերի ամենօրյա և տոնական սեղանները զարդարում է "GAPE" ընկերության բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և բացարձակապես բնական հումքով պատրաստվոած արտադրանքը։ Ձեր երեխաների և ձեր առողջ ապագան ապահովում է մաքուր սնունդը։ Օգտվեք "GAPE" ընկերության արտադրանքից, փորձեք և համոզվեք ինքներդ։ Փառատոնն ուղեկցվեց կենդանի համերգով, երգ ու պարով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 743+
743+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր