211652_close_icon
views-count1316 դիտում article-date 15:01 29-06-2019

Եվրոպայում ստեղծում են աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

Գերմանիան և Նիդերլանդները պայմանավորվել են միավորել ջանքերը պատմության մեջ առաջին ռազմական համացանցի ստեղծման գործում: Այս մասին գրում է [url=https://www.zdnet.com/article/germany-and-the-netherlands-to-build-the-first-ever-joint-military-internet/]ZDNet[/url] պարբերականը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անկ Բեյլևելդի կողմից Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների նիստի ժամանակ: Միացյալ նոր ցանցը կստանա Tactical Edge Networking (TEN) անվանումը և ապագայում կմիավորի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների ռազմական ցանցերը: TEN-ի կենտրոնակայանը կտեղայանվի գերմանական Կոբլենց քաղաքում: Ցանցի զարգացման արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր