211652_close_icon
views-count1743 դիտում article-date 14:48 29-06-2019

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 90 անգամ․ արձակել՝ 600 կրակոց

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր