Ի՞նչ եղավ Հայկական պանրի ճակատագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարիներ առաջ որոշվեց հայկական արտադրության պանիրը «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշով արտահանել ասիական և եվրոպական շուկաներ: Բայց չհաջողվեց: Հիմա կա՞ նմանատիպ նախաձեռնություն, ցանկություն:
Էկոնոմիկայի նախարարությունից մեր հացադրմանն ի պատասխան նշեցին.
«Պետությունը՝ ի դեմս Զարգացման հայկական գործակալության և Պանիր արտադրողների միությունը 2010 թվականին հիմնադրել են «Հայկական պանիր» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից ժամանակին իրականացվել են բավական աշխատանքներ միասնական բրենդով հայկական պանիրների արտահանման ուղղությամբ, և փորձնական խմբաքանակն առաքվել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն հետագայում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործընթացը զարգացում չի ունեցել։ Միաժամանակ կցանկանայինք նշել, որ մշակման փուլում է գտնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մինչև 2030 թվականի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների նախագիծը, որի միջոցառումների շարքում ներառված է նաև հայկական պարենային առանձին ապրանքների նոր բրենդների ձևավորման և առաջմղման նախաձեռնությունը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]