211652_close_icon
views-count2024 դիտում article-date 11:27 29-06-2019

Շուշիում Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի և Արցախի մի շարք կատարողներ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր