211652_close_icon
views-count982 դիտում article-date 11:13 29-06-2019

ԱՄՆ և Չինաստանի նախագահները որոշել են վերսկսել առևտրային բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Օսակայում G20-ի շրջանակում հանդիպման ընթացքում որոշել են վերսկսել առևտրային բանակցությունները հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, տեղեկացնում է Xinhua-ն։ Թրամփն ասել է, որ նոր տուրքեր չի մտցնի չինական արտահանման վրա։ Ինչպես նշում է չինական գործակալությունը, երկու երկրների տնտեսական և առեւտրային բանակցություններով զբաղվող թիմերը կքննարկեն կոնկրետ հարցեր։

Նմանատիպ նյութեր