211652_close_icon
views-count35029 դիտում article-date 10:34 29-06-2019

Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), ինչպես նաև 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում կատարեց 73 անգամ (նախկին ռեկոդը՝ 55): Իր հերթին Ահարոն Վիրաբյանը ռեկորդ սահմանեց հետևյալ վարժությունում. նա երկու ձեռքերի չորս մատների վրա 77 անգամ կատարեց հենում-ծալում: Ի դեպ, երկու մարզիկներն էլ չեն պատրաստվում սահմանափակվել այս ռեկորդներով: Առջևում էլ ավելի հավակնոտ նպատակներ ու ծրագրեր կան: Մանվել Մամոյանը փաստում է՝ ժամանակին երազել է սահմանել ռեկորդ, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Եվ հենց նրա նպատակն իրականություն է դարձել, ցանկացել է ավելին՝ դառնալ ռեկորդների գրքի բացարձակ առաջատար: Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալումի ռեկորդը։ Նշենք, որ այս պահին մարզիկները գործունեություն են ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը: Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր