211652_close_icon
views-count2062 դիտում article-date 09:02 29-06-2019

Նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կկոմպենսացնեն» հավելավճարների միջոցով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկոսային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով: Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգևավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարությունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգևավճար, այլ ընդամենը որոշակի «մերձավոր ու հավատարիմ» շրջանակի: Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգևավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր