211652_close_icon
views-count18444 դիտում article-date 23:33 28-06-2019

G20 գագաթնաժողովում Պուտինը տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել. նա ընթրիքին ժամանել է իր թերմոսով

Օսակայում սեղանի շուրջ միջոցառման այլ մասնակիցների հետ նստած Պուտինը սեփական սպասքից՝ սպիտակ գույնի բաժակից է խմել՝ գրում է fakty.ua-ը։ Տեսանյութը [url=https://twitter.com/Kremlinpool_RIA/status/1144574568595689473?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1144574568595689473&ref_url=https%3A%2F%2Fwww.tert.am%2Fam%2Fnews%2F2019%2F06%2F28%2Fputin%2F3037430]Twitter-[/url]ում տեղադրել է օգտատերերից մեկը՝ հետևյալ մակագրությամբ․ «Ծերուկը արդեն ամբողջովին պարանոիկ է․նույնիսկ G20-ի ժամանակ խմում է սեփական բաժակից»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը թերմոսով ներկայացել G20-ի անդամ երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: Ընթրիքից հրապարակված կադրերում երևում է, որ ՌԴ ղեկավարն ըմպում է սպիտակ թերմոբաժակից: Նշվում է, որ երկրի ղեկավարը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախակի է օգտվում հատուկ թերմոսից, որը պահպանում է տաքությունը: Օսակայում տրված ընթրիքի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կենացից հետո Պուտինն այդ թերմոսից է խմել և «բաժակ խփել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր