211652_close_icon
views-count1157 դիտում article-date 21:04 28-06-2019

Կիպրոսի խորհրդարանը վարվերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Կիպրոսի խորհրդարանն վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Վավերացման ներպետական ընթացակարգի հաջորդ փուլով նախատեսվում է համաձայնագրի վավերագրի ստորագրումը Կիպրոսի նախագահի կողմից»,-գրել է նա։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան, Սլովակիան:

Նմանատիպ նյութեր