1797 դիտում
21:20 28-06-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։
Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը։
Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։
Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։
Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում»:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
16:00 26-02-2020
ԱԳ նախարարը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը
1722 դիտում
20:54 23-09-2021
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար