211652_close_icon
views-count1425 դիտում article-date 21:40 28-06-2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Ռոն և Իզեր դեպարտամենտներ. քննարկվել են կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 24-26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջան աշխատանքային այցի շրջանակում, այցելեց Ռոն և Իզեր դեպարտամենտներ: Այցերի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ ունեցավ Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի (Thierry Kovaks), Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի (Jean Paul Bret), Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի (Laurence Fautra) և Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինիուի (Christophe Quiniou) հետ: Հանդիպումների ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, որում մեծ է քաղաքապետերից յուրաքանչյուրի անձնական ներդրումը: Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Վիենի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց ընդունելություն՝ Վիենի քաղաքային խորհրդի և Դրոմ դեպարտամենտի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այցի ընթացքոմ ՀՀ դեսպանն այցելեց Լիոնում Բուլլուկյան հիմնադրամ, Դեսինում Հայ մշակույթի ազգային կենտրոն, ինչպես նաև ծաղիկներ զետեղեց Դեսինում և Մեյզիոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց: Տեղեկանք: Դեսինում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման որոշումը կայացվել է 1965թ.-ին, որն առաջինն էր Ֆրանսիայում ցեղասպանությունների հուշարձանների զետեղման որոշումների շարքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր