211652_close_icon
views-count2454 դիտում article-date 22:40 28-06-2019

Դիլիջանում կայացել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում հունիսի 28-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում կայացել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։ Ելույթ են ունեցել նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահհի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ հարություն Հարությունյանը և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ և կառավարությունների խնդիրն է նպաստել եղած հնարավորությունների լիարժեք իրագործմանը, ստեղծել բարենպաստ միջավայր գործարարների համար, որպեսզի վերջիններս հանդես գան համատեղ նախաձեռնություններով, և հավելել, որ այս գործարար համաժողովը դրա համար լավագույն ձևաչափն է։ Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքի համար ևտեղեկացրել, որ գործարար համաժողովին Վրաստանից մասնակցում են 40, իսկ Հայաստանից ավելի քան 70 գործարարներ, ինչը վկայում է երկու երկրների գործարար համայնքի հետաքրքրվքծության մասին՝ առավել ակտիվ և արդյունավետ համագործակցելու և միասնական ջանքերով նոր շուկաներ մուտք գործելու։Ըստ Մայա Ցկիտիշվիլիի, հենց երկու երկրների գործարարների համագործակցությունն է առևտրատնտեսական համագործակցության զարգացման գրավականը։ Պաշտոնական մասից հետո տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով․ «Ինտերակտիվ տնտեսական հեռանկար» թեմայով քննարկման մոդերատորն էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Մեկնաբանություններով հանդես են եկել՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն, Հայաստանի ներդրումային հետաքրքրությունների ֆոնդի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը և JSC գործընկերության հիմնադրամի ռիսկերի կառավարման և վերլուծական ծառայության ղեկավար Կոնստանտին Չանտուրիան։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացման ծրագրերին առնչվող հարցեր։ «Հայաստանի և Վրաստանի դրամավարկային և ֆինանսական քաղաքականության մարտահրավերները» խորագրով քննարկման բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Վրաստանի Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվրիշվիլին։ «Զբոսաշրջությունը Հայաստանի և Վրաստանի համար. գործարար համայնքի համագործակցության հնարավորությունները» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ . Սուսաննա Սաֆարյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչության պետի առաջին տեղակալ Ռուսուդան Մամացաշվիլին։ Միջոցառման շուրջ 300 մասնակիցների թվում էին Հայաստանի և Վրաստանի պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր