211652_close_icon
views-count6570 դիտում article-date 22:50 28-06-2019

Գողության փորձ` բանկի մասնաճյուղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04.36-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մուտքի դուռը, մուտք գործել ներս, սակայն, այնտեղ գումար չգտնելով, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նույն օրը ստացվել է մասնաճյուղի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժ ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր