211652_close_icon
views-count8368 դիտում article-date 18:02 28-06-2019

Վայոց Ձորի մարզի Զորաց եկեղեցու տարածքում եվրոպացի կամավորների ճամբար կհիմնվի. Հայաստան կժամանեն ճարտարապետներ, հուշարձանագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 1-14-ը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող Զորաց եկեղեցու տարածքում կամավորական ճամբար կհիմնվի: Եվրոպական տարբեր երկրներից Հայաստան կժամանեն երիտասարդ ճարտարապետներ, հուշարձանագետներ, վերականգնողներ: Թվով 14 կամավորները երկու շաբաթվա ընթացքում կծանոնթանան հայկական մշակութային ժառանգությանը, կլինեն հուշարձանների տարածքներում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ուղեկցությամբ, եղել են հուշարձանի տարածքում՝ ծանոթացել պայմաններին, որտեղ նախատեսվում է կազմակերպել ճամբարը: Միջազգային կամավորական ճամբար հիմնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թ. նոյեմբերին՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ Գերմանիա այցի ընթացքում: Հայկական պատվիրակությունը Լայպցիգում Դենկմալ Էքսպոյին ներկայացել էր «Զորաց Եկեղեցի արգելավայրը և շրջակա հուշարձանները» թեմայով զեկուցումով: Մասնակիցները հետաքրքրություն էին ցուցաբերել առաջարկի նկատմամբ: Պայմանավորվել էին՝ կամավորները կմասնակցեն Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման և այլ աշխատանքներին: Կամավորական ճամբարի մասնակիցները 14 օրերի ընթացքում ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը:Նրանք կլինեն նաև՝ Նորավանքում, Արատեսում: Սեպտեմբերի 4-6-ը Վայոց ձորի մարզում միջազգային գիտաժողովու Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված միջոցառումներ են նախատեսվում: Եվրոպացի կամավորները կմասնակցեն նաև այդ միջոցառումներին՝ զեկուցումներ կլսեն միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ուսումնական կենտրոնի մասին, կլինեն Թանահատի վանական համալիրի տարածքում, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում: [b] «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր