211652_close_icon
views-count2515 դիտում article-date 17:30 28-06-2019

Մշակութային և սպորտային միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում՝ ի նպաստ դատապարտյալների վերասոցիալականացման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումների ծրագրեր իրականացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության «Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» և «Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ-երը հունիսի 25-ին և 26-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում էին: Ներկայացվել են Ռ. Հակոբյանի «Ձեզ եմ դիմում» մոնո և Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» ներկայացումները: Անազատության մեջ գտնվող կին դատապարտյալներն իրենց երախտիքի խոսքերն են հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ հնարավորություն կունենան հաճախ ներկա գտնվելու մշակութային և հոգևոր նման միջոցառումների: Իսկ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հունիսի 25-ին դատապարտյալների նախաձեռնությամբ, իրենց միապաղաղ առօրյան մասամբ հագեցած և փոփոխական դարձնելու, ինչպես նաև ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով, կազմակերպվել էր շախմատային մրցաշար, որին մասնակցել է 6 դատապարտյալ: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է դատապարտյալ Էդ. Մարգարյանը: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր