211652_close_icon
views-count2515 դիտում article-date 15:43 28-06-2019

Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածների են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել: Ինչպես հայտնում է ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունը, փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ: ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ: Նշենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է:

Նմանատիպ նյութեր