211652_close_icon
views-count2105 դիտում article-date 15:20 28-06-2019

Գրենոբլում քաղաքային լողավազանները փակվել են մահմեդական կանանց՝ բուրկինիով լողալու պատճառով

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում, չնայած հաստատված շոգ եղանակին, ժամանակավորապես փակվել են հանրային 2 լողավազանները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մուսուլման կանայք լողացել են բուրկինիով (մուսուլմանական լողազգեստ, որը փակում է կնոջ ամբողջ մարմինը), հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2019/jun/27/france-city-shuts-down-public-pools-after-two-women-wear-burkinis?fbclid=IwAR2H2p5npi9Td2_VUOALgZhReALyxmYMEK8UM4J9dz1sxvHAcaZGn4WMkGQ]The Guardian[/url]-ը: Կանայք այցելել են լողավազաններ Alliance Citoyenne իրավապաշտպան խմբի նախաձեռնությամբ, որպեսզի լողավազաններում բուրկինիներով լողալու քաղաքային արգելքի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեն: Մասնավորապես, կիրակի բուրկինիներով յոթ կանայք, ակտիվիստների ուղեկցությամբ, գնացել են Գրենոբլի լողավազաններ և լողալու թույլտվություն պահանջել: Նրանք հայտարարել են, որ արգելքը խտրական բնույթ է կրում, և որ իրենք ցանկանում են, որ հնարավորություն տան բուրկինի կրողներին նույնպես օգտվել հանրային լողավազաններից: Ֆրանսիան, որն ունի Եվրոպայում ամենամեծ մահմեդական բնակչությունը, առաջին եվրոպական երկիրն էր, որը 2011 թվականին արգելել է հասարակական վայրերում հիջաբ կրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր