211652_close_icon
views-count48989 դիտում article-date 15:21 28-06-2019

Դպրոցականներն այցելել են Ճանապարհային ոստիկանություն. Փոքրիկներին ընդունեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց զատ հաճախ նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ: Հերթական միջոցառումը հունիսի 25-ին էր: Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր <<Գլոբալ բրիջ>> կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին: Նրանք մեր ապագա վարորդներն են, աշխատանքի շտապող վաղվա հետիոտները, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Սակայն փոքրիկիներից քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի ո՛ր լույսը կամ երթևեկության ո՛ր նշանն ի՛նչ նշանակություն ունի: Ճանապարհային ոստիկանները բացատրեցին երեխաներին, թե անվտանգության համար որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը: Բացատրեցին` ինչպես է պետք անցնել փողոցը, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին: Բայց ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր: Դպրոցականները պարզեցին` տեսուչը ո՛ր դեպքում ինչպե՛ս է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի՛ ձայնազդանշաններ է արձակում, ո՛ր սարքն է ֆիքսում արագությունը, ինչպե՛ս են պարզում` վարորդը ալկոհոլ օգտագործել է, թե ոչ: Իսկ ղեկի մոտ նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր... Դպրոցականները եղան նաև տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնում: Տեսան, թե տեխնիկական միջոցներով ինչպես է վերահսկվում երթևեկության անվտանգությունը, ո՛ր վարորդը չի ենթարկվում լուսացույցի ազդանշանին, ո՛ր մեքենան է դուրս գալիս երթևեկության հանդիպակած գոտի և նման այլ խախտումներ: Փոքրիկներին ընդունեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Ճանապահային ոստիկանության պետը հարցերի միջոցով ստուգեց նրանց իմացությունը: Հետաքրքրիր էր, թե ճանաչողական հանդիպումն ի՛նչ տվեց դպրոցականներին, ի՛նչ սովորեցին... Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին կրթահամալիրի ուսուցիչները: Հանդիպման ավարտին Ճանապահային ոստիկանության պետը երեխաներին նվիրեց լուսանդրադարձիչ թևնոցներ: Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր