211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:30 28-06-2019

Սպիտակ տան հայտարարությունը Թրամփ-Պուտին հանդիպման վերաբերյալ

Ճապոնական Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուկես ժամանոց հանդիպման ավարտից հետո Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ: Թվիթերյան [url=https://twitter.com/WhiteHouse]միկրոբլոգում[/url] հրապարակված հայտարարությունում նշվում է, որ թե՛ Թրամփը և թե՛ Պուտինը համամիտ են այն հարցում, որ Վաշինգտոն-Մոսկվա երկկողմ հարաբերությունների բարելավումը բխում է երկու պետությունների, ինչպես նաև համայն աշխարհի շահերից: «Բացի այդ, նախագահները քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտարարել է Սպիտակ տունը:

Նմանատիպ նյութեր