211652_close_icon
views-count1207 դիտում article-date 13:39 28-06-2019

Շվեյցարական կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը հիմնականում ուղղված են խոցելի խմբերին. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։ Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր