Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբրոյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Աբրոյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում: