211652_close_icon
views-count850 դիտում article-date 13:13 28-06-2019

ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը

Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առևտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է [url=https://www.reuters.com/]Reuters[/url]-ը։ «Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի և Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման և թվային տնտեսությունը։ Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։ «Չինաստանի և ԱՄՆ առևտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետևել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, և մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։

Նմանատիպ նյութեր