211652_close_icon
views-count2742 դիտում article-date 12:35 28-06-2019

Վրաստանում բողոքի ցույցերի 10-րդ օրն․ նախատեսվում է երթ դեպի Ազատության հրապարակ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող բողոքի ցույցերի 10-րդ օրն Ազատության զանգվածային երթ կանցկացվի: Ինչպես նշում է [url=https://www.newsgeorgia.ge/v-tbilisi-provedut-marsh-svobody-na-desyatyj-den-protestov/]newsgeorgia.ge[/url] կայքը, այս մասին հայտարարել է ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին: Ցուցարարները պատրաստվում են հավաքվել Առաջին Հանրապետության փողոցում, որտեղից երթ կիրականացնեն դեպի Ազատության հրապարակ: «Շաբաթ կլրանա 10-րդ օրը, ինչ մենք այստեղ կանգնած ենք: Դուրս ենք գալիս տներից, հանրային կառույցներից, ոստիկանությունից, գալիս ենք մարզերից, այսինքն՝ ամբողջ Վրաստանը կմասնակցի: Հանրապետության հրապարակից ամբողջ վրաց հանրությունը կքայլի դեպի ազատություն»,- հայտարարել է Դիգմելաշվիլին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/20/1127943/]Հիշեցնենք,[/url] որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 20-ի երեկոյան՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:

Նմանատիպ նյութեր