211652_close_icon
views-count3275 դիտում article-date 11:06 28-06-2019

Ինչ «արժեր» Արսեն Թորոսյանի ծննդյան տարեդարձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի և այլոց հետ: Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե այնտեղ մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 հազար դրամից. կան 12 հազար, 14 հազար, 16 հազար և 22 հազար դրամանոց փաթեթներ: Ի դեպ, այս փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր