211652_close_icon
views-count1451 դիտում article-date 10:55 28-06-2019

Հաջորդ տարի Հայաստանի և Մալթայի միջև կհաստատվի ուղիղ օդային կապ․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի հաջորդ տարի Հայաստանի և Մալթայի միջև հաստատվի ուղիղ օդային կապ։ «Մենք եկել ենք մի ամբողջ օր, որպեսզի հասնենք այստեղ։ Իրականում թռիչքն ընդամենը 4 ժամ կտևեր»,- ընդգծել է Կարմելո Աբելան: Բարձրաստիճան հյուրը նկատել է, որ հարկավոր է զարգացնել հարաբերությունները ոչ միայն քաղաքական գործիչների և դիվանագետների, այլև ժողովուրդների միջև, այդ թվում՝ գործարար համայնքների։ Նա փաստել է, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները բնավ տպավորիչ չեն և այդ առումով պետք է աշխատել բիզնես համայնքների և ժողովուրդների համար լայն գործակցության դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Աբելան տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկակի հարկումը հանելու մասին, ինչը չափազանց կարևոր է առևտրային հարաբերությունները խորացնելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր