211652_close_icon
views-count1723 դիտում article-date 10:42 28-06-2019

ԲԴԽ անդամի թեկնածուն հրաժարվում էր առաջադրվել, բայց նրան կարողացել են համոզել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, և դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ անելը նման առաջարկ է արվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին, սակայն վերջինս ևս հրաժարվել է: Ի դեպ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը Գաբուզյանին շնորհել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Եվ մինչ Ազգային ժողովը ընտրում է ԲԴԽ թեկնածուին, դատական համակարգում հուլիսի 11-ին կընտրեն դատավորների թեկնածուներին, իսկ այս օրերին ցուցակն են կազմում: Եվ դատավորներից ով չունի 10 տարվա աշխատանքային փորձ, այդ ցուցակում չի լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր