211652_close_icon
views-count1488 դիտում article-date 10:29 28-06-2019

Գործարարների 49 տոկոսը «աղքատ» է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փորձագիտական շրջանակներն այս ընթացքում տարբեր ուսումնասիրություններ են կատարում՝ կապված տնտեսական ոլորտներում առկա իրավիճակների, ցուցանիշների ու տվյալների հետ: Մի ուսումնասիրություն էլ վերջերս կատարել է Գործատուների հանրապետական միությունը՝ փոքր և միկրո բիզնեսի 238 ընկերությունների շրջանում: Արդյունքներն առավել քան խոսուն են: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է այն 4 հարցերի շրջանակը, որոնք տրվել են վերոնշյալ բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանց հարցրել են՝ ձեր եկամուտները բավարարո՞ւմ են սնունդ հայթայթելու, ամենօրյա ապրուստի համար, բավարարո՞ւմ են հագուստ և սնունդ գնելու համար: Հարցրել են նաև՝ բավարարո՞ւմ են արժեքավոր այլ իրեր, ինչպես նաև տուն, մեքենա գնելու համար: Հարցվածների 49 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ և հագուստ ձեռք բերելու համար: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ «փաստացի, գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր