211652_close_icon
views-count6167 դիտում article-date 09:39 28-06-2019

Ռոբերտ Քոչարյանը «ատամ» ունի Ծառուկյանի վրա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված դատական գործընթացների մեկնարկից սկսած ԲՀԿ-ի վերաբերմունքը խիստ զայրացրել է երկրորդ նախագահին ու նրա մերձավոր շրջապատին, արդեն գրել ենք։ Սակայն մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ այդ դժգոհությունը գագաթնակետին է հասել, երբ օրերս ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե Քոչարյանի գործում քաղաքական ոչինչ չեն տեսնում ու դա իրավական հարթության մեջ են դիտարկում։ Իսկ այս հայտարարությունը չէր կարող առանց Գագիկ Ծառուկյանի գիտության լինել։ Առանց այն էլ ԲՀԿ-ի վրա «ատամ» ունեցող Ռոբերտ Քոչարյանը, լավատեղյակների վստահեցմամբ, չի պատրաստվում այս ամենը ներել ու պատեհ պահի միանշանակ ցույց կտա, թե իրականում ում է «պարտական» Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության ստեղծմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր