211652_close_icon
views-count1363 դիտում article-date 09:14 28-06-2019

Արցախում անվտանգության համակարգն ամբողջացվեց․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագ­րով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Ըստ փորձագետների՝ Ղարամյանի նշանակումը յուրահատուկ շարու­նակությունն էր վերջին մի քանի նշանակումների, որոնք տեղի ունեցան Արցախում, հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը օրեր առաջ նշանակվել էր Արցախի ոստիկանապետ, իսկ Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ: Ղարամյանի նշանակմամբ Բակո Սահակյանն անվտանգության ընդհանուր համակար­գը ամբողջացրեց մեկ ընդհանուր մեխանիզմով: Նախորդ նշանա­կումների հետ համեմատած՝ գեներալ Ղարամյանի նշանակումը թերևս, ամենավճռականն էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր