211652_close_icon
views-count9348 դիտում article-date 22:42 27-06-2019

Օրվա հերոսը. Ստամբուլում 17-ամյա ալժիրցին բռնել է 2-րդ հարկից ընկնող 2-ամյա սիրիացի աղջնակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալժիրցի Ֆեուզի Զաբաաթը բռնել է բնակելի շենքի 2-րդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով վերջինի կյանքը: Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/news/av/world-middle-east-48781526/hero-17-year-old-catches-falling-toddler]BBC News-[/url]ը: Աղբյուրի տեղեկություններով, Ստամբուլում փողոցով անցնող 17-ամյա պատանին նկատել է բաց պատուհանից երևացող փոքրիկին: 2-ամյա սիրիացի աղջնակը՝ Դոհա Մուհամեդը, պատուհանին է մոտեցել, մինչ նրա մայրը ուտելիք է պատրաստելիս եղել խոհանոցում: Բարեբախտաբար, Զաբաաթը նրան ժամանակին է նկատել և հասցրել է բռնել ընկնելիս: Երեխան վնասվածքներ չի ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր