Tert.am-ը գրում է. Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է հանրահավաքը: Վրացական մայրաքաղաքում բողոքի ակցիաները, արդեն ութերորդ օրն է, ինչ շարունակվում են:
Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, մարդիկ հավաքվում են խորհրդարանի առաջ: Տարբեր անձինք ելույթներ են ունենում հավաքաված մարդկանց առաջ:Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ցուցարարները հունիսի 27-ին որոշել են շարժվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի ուղղությամբ:
Ցուցարարները շարունակում են պնդել, որ բողոքի ակցիաները չեն ավարտվի, քանի դեռ երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չի տվել: Գախարիայի հրաժարականը վրացիները պահանջում են ցույցերի առաջին իսկ օրվանից, որոնք մեկնարկել են հունիսի 20-ին:
Նրանք պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Այս հարցում իշխանությունները փոխզիջման են գնացել:
Մանրամասներն՝ այստեղ
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է ընթանում. ՈՒՂԻՂ. Tert.am
2019.06.27 21:44



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
